Հայաստանի նոր վարչապետի կադրային նախասիրությունները

14.09.2016, 10:20
Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշ փոփոխություններ է ծրագրում կառավարության կազմում:
Հայաստանի նոր վարչապետի կադրային նախասիրությունները
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշ փոփոխություններ է ծրագրում կառավարության կազմում, որոնք կարող են անդրադառնալ Դաշնակցությունից նախարարների պաշտոններում նշանակվածներին, գրում է «Հայկական ժամանակը»։

«Հյաաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ամեն քայլի ընդգծում են, որ Կարապետայնը կադրային և այլ բարեփոխումներ անցկացնելու մեծ ազատությամբ է օժտված»,– նշվում է հրապարակման մեջ։

Պարբերականը, հղում անելով իշխող շրջանակներում եղած աղբյուրներին, գրում է, որ Կարապետյանը նոր կառավարության կազմում չի ցանկանում տեսնել տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ով նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համախոհն է համարվում։ -0-