Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2025, 10:56
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։