Հայ ընտրողների դժգոհությունները` խուլիգանություն, կրկնակի քվեարկություն և ընտրակաշառք

03.04.2017, 00:22
Հայաստանի ոստիկանության «թեժ գծում» ստացվել է ընտրություններում տեղ գտած ենթադրյալ ընտրախախտումների 176 հաղորդում:
Հայ ընտրողների դժգոհությունները` խուլիգանություն, կրկնակի քվեարկություն և ընտրակաշառք
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանության «թեժ գծում» ստացվել է ընտրություններում տեղ գտած ենթադրյալ ընտրախախտումների 176 հաղորդում, հայտնեց Ոստիկանության աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը։

«Ժամը 8։00–ից մինչև ժամը 20։00 ստացվել է 176 ահազանգ, որոնցից մեկը վերաբերում է ընտրողին կաշառելուն, ութը` ընտրակաշառք տալուն կամ վերցնելուն, երկուսը` ընտրություններին մասնակցելու/չմասնակցելու պարտադրությանը, ինչպես նաև «կողմ» կամ «դեմ» քվեարկությանը, ինը` ընտրողի ազատ կամարտահայտման իրավունքի խոչընդոտմանը, հինգը` խուլիգանական արարքներին»,– ասաց նա։

Հակոբյանի խոսքով, երեք դեպքերում խոսքը գնացել է ընտրահանձնաժողովի անդամների, վստահված անձի, դիտորդի կամ կուսակությունների ներկայացուցչի գործունեությանը խոչընդոտելու մասին, 86–ում` կրկնակի կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու, 13–ում` քվեարկության գաղտնիքը խախտելու մասին։

«32 դեպք ուղարկվել է նախաքննության, 80–ը նախապատրաստական փուլում է, 41–ը ստուգվում է, 23 դեպքում ներկայացված փաստերն անհիմն են»,– ասաց Հակոբյանը։

ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 16/03 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձի փաստով։ -0-