Հայ սակրավորները Սյունիքում ականապատ տարածք են ականազերծել

25.09.2016, 13:08
Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ականազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականապատ տարածք է ականազերծել:
Հայ սակրավորները Սյունիքում ականապատ տարածք են ականազերծել
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ականազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10․000քմ ականապատ տարածք։

Կատարված աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերացիոն բաժնի աշխատակիցները, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Զուգահեռաբար, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է վտանգավոր տարածքների նշագրման աշխատանքները։

«Սյունիքում նախազգուշացնող վահանակներով և ժապավեններով արգելափակվել է 49 վտանգավոր տարածք, տեղադրվել է 883 վահանակ և 19․690 գծամետր ժապավեն», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նշագրման նպատակն է՝ կանխարգելել մարդկանց մուտքը վտանգավոր տարածքներ, ինչպես նաև իրազեկել ականի պատճառած վտանգի մասին։ Չերատեսչությունից հիշեցրել են, որ նշագրված արգելափակված տարածքներ մուտք գործելը կամ զգուշացնող վահանակները և ժապավենները ոչնչացնելն ու տեղահանելը կարող են մարդկանց խեղման կամ մահվան ակամա պատճառ դառնալ։ -0-