Հաղպատում աշխատակիցը ֆաբրիկայից 350գ քաշով փիրուզի հանքաքար է գողացել

12.06.2025, 14:13
Հաղպատում ֆաբրիկայի 24-ամյա աշխատակիցը 350գ քաշով փիրուզի հանքաքար է գողացել
Հաղպատում աշխատակիցը ֆաբրիկայից 350գ քաշով փիրուզի հանքաքար է գողացել

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հաղպատում գործող մի ֆաբրիկայի տարածքից գողացել են փիրուզի հանքաքար: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Պարզվել է, որ գողությունը կատարել է ֆաբրիկայի աշխատակից 24-ամյա երիտասարդը: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում նրա մոտ հայտնաբերվել է 350 գրամ փիրուզի հանքաքարը: Երիտասարդը հայտնել է, որ հանքաքար է գողացել նաև հունիսի 7-ին:


Հանգամանքները պարզվում են։