Ջորջ Քլունին բացատրեց իր տիկնոջ բացակայության պատճառը
24.04.2016,
17:11
Հոլիվուդյան դերասան և բարերար Ջորջ Քլունին պատմեց, թե ինչու իր կինը չկարողացավ ժամանել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան դերասան և բարերար Ջորջ Քլունին պատմեց, թե ինչու իր կինը չկարողացավ ժամանել Երևան։
Aurora Prize–ը Նոբելյան խաղաղության մրցանակի հայկական անալոգն է, հիմնվել է 100 LIVES բարեգործական նախագծի շրջանակում` հարգանքի տուրք մատեցելու նրանց, ովքեր հարյուր տարի առաջ պաշտպանել և փրկել են արտաքսված հայերին։ Մրցանակը կհանձնվի այն մարդկանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը մյուսներին փրկելու համար։ Մրցանակը կոչվել է Ավրորա Մարտիկանյանի անունով, ով վերապրել է ցեղասպանությունն ու փրկվել ռուսական բանակի մասնակցությամբ։ Նախագծի նպատակն է ստեղծել ավելի լավ ապագա` իրականացնելով Երախտագիտության նախագծեր կազմակերպությունների և համայնքների համար, որոնք 100 տարի առաջ կարևոր դերակատարություն են ունեցել հայերի փրկության գործում։
«Նա այսօր Սպիտակ տանը հանդիպում է սենատոր Մաքքեյնի հետ։ Նա ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Հադիջա Իսմաիլովային, ում ձերբակալել են Ադրբեջանում նրա համար, որ նա ճշմարտություն է խոսում։ Եվ այժմ Ամալը փորձում է այդ համարձակ լրագրողուհուն ազատելու ուղիներ գտնել։ Իմ կինը խորապես համոզված է, ոչ չի կարելի ձերբակալել ճշմարտության համար։ Ահա ինչու է նա մնացել ԱՄՆ–ում»,– ասաց Քլունին Armenia հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաև հայտնեց, որ Ամալն իրեն սենատորների հետ հանդիպումից լուսանկարներ է ուղարկել։
«Անկեղծ ասած` նա ափսոսում է, որ չկարողացավ ժամանել, քանի որ նախապես համատեղ այց էինք ծրագրել»,– ասաց նա, ավելացնելով, որ իր կինը շատ ոգևորված էր Երևան ժամանելու առիթով։
Aurora Prize–ի հավակնորդները կպարգևատրվեն բացառիկ ավանդի համար, որ ունեցել են մարդկային կյանքերի պահպանման և մարդասիրության գաղափարներ տարածելու համար։ Aurora Prize for Awakening Humanity մրցանակն ամենամյա է լինելու։