Գարունը թափ է հավաքում. Հայաստանի մարզերից մեկում մինչև 22 աստիճան տաքություն կգրանցվի
24.03.2017,
10:21
Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Ամենից տաք կլինի մարտի 27-28–ին Սյունիքի հովիտներում, որտեղ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 19-22 աստիճան։ Տավուշի մարզում այդ օրերին սպասվում է 16-21 աստիճան տաքություն, իսկ Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Արցախում և Երևանում` 16-19 աստիճան տաքություն։
Մարտի 24-28–ը ողջ հանրապետությունում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ -0-