Գագիկ Ծառուկյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է

07.07.2026, 20:14
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։
Գագիկ Ծառուկյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, նա կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։

Ծառուկյանը ձերբակալվել էր հուլիսի 6-ին։ Քննության վարկածով՝ Ծառուկյանի կողմից կազմակերպված քաղաքացիների խումբը զբաղվել է առանձնապես խոշոր չափերի խարդախությամբ և դրամական միջոցների օրինականացմամբ (փողերի լվացմամբ)։ Գործի նյութերի համաձայն՝ նրանք 2022–2024 թվականներին, Իրանի հետ առևտրային կապերի զարգացման պատրվակով, հափշտակել են ավելի քան 8,1 մլրդ դրամի (մոտ 21 մլն դոլար) գույք և հետագայում օրինականացրել ստացված միջոցները։