Գագիկ Սուրենյանը առաջիկայում սպասվող եղանակի վերաբերյալ լավ լուր է հայտնել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը առաջիկայում սպասվող եղանակի վերաբերյալ լավ լուր է հայտնել։
«Վերջին 2 օրերին Սև ծովից եկեղ ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալի նվազել է, բայց մենք ձեզ համար ունենք շատ լավ լուր։
Սկսած հոկտեմբերի 3-ից, այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին և հոկտեմբերի 3-ից վեցն ընկած ժամանակահատվածում մեր երկիրը գտնվելու է այդ տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում այսօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար ցերեկային ժամերին բարձրանալու է և մոտ 8-ից 10 աստիճանով»,-ասել է նա։
Նա Նաև հիշեցրել է, որ հոկտեմբեր ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվել է օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր, տեղումների քանակը նորմայից պակաս։
«Դա նշանակում է, որ մեզ սպասվում է տաք և սակավատեղում հոկտեմբեր»,-ասել է Սուրենյանը։

