«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

19.12.2025, 12:34
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է  Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը:

Ինչպես հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, «Fly Kish» ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը:

Նշվել է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: