Երկուշաբթի` ապրիլի 22–ի առավել ուշագրավ նորությունները
23.04.2019,
08:00
Ներկայացնում ենք երկուշաբթի` ապրիլի 22–ի առավել ուշագրավ նորությունները։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` ապրիլի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ընտրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ։
- Գործարկվել է երևանյան դպրոցներում առաջին դասարանցիների տվյալների ստուգման կայքը։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։–0–