Գեղամ Գևորգյանն ընտրվել է ՏՄՊՊՀ նախագահ

22.04.2019, 14:11
Այդ պաշտոնում նա փոխարինել է Արտակ Շաբոյանին:
Գեղամ Գևորգյանն ընտրվել է ՏՄՊՊՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ընտրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ։

132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 121 պատգամավոր։ Կողմ է քվեարկել 95 պատգամավոր, դեմ՝ 26:

Այդ պաշտոնում նա փոխարինել է Արտակ Շաբոյանին, ով հակամենաշնորհային հանձնաժողովը ղեկավարում էր 2010 թվականից։

Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ -0-