Ուշադրություն, ծնողներ. գործարկվել է երևանյան դպրոցներում առաջին դասարանցիների տվյալների ստուգման կայքը

22.04.2019, 15:45
Ուշադրություն, ծնողներ. գործարկվել է երևանյան դպրոցներում առաջին դասարանցիների տվյալների ստուգման կայքը:  
Ուշադրություն, ծնողներ. գործարկվել է երևանյան դպրոցներում առաջին դասարանցիների տվյալների ստուգման կայքը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը, այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով:

Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝ 

  • Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։ 

  • Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։ 

  • «Ծնող - երեխա կապ չի հայտնաբերվել»: Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։ 

  • Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/:  Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։ 

  • ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը: 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 2019-20 ուսումնական տարվանից սկսած Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ ԿԳՆ–ն մշակել է առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգ, որը կգործարկվի մայիսի 15-ին ժամը 9:00-ին։–0–