Երևանում մարտի 6-ին օդի ջերմաստիճանը կլինի +10

01.03.2026, 15:10
Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ​​​
Երևանում մարտի 6-ին օդի ջերմաստիճանը կլինի +10

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​​​

Հանրապետության տարածքում մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։