Երևանն «անվանական» նստարանների նոր խմբաքանակ կգնի

25.10.2016, 15:10
Երևանի քաղաքապետարանը ծրագրում է առաջիկայում ձեռք բերել փողոցի 500 նոր նստարաններ և 600 աղբամաններ «Երևան» դաջված գրությամբ:
Երևանն «անվանական» նստարանների նոր խմբաքանակ կգնի
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը ծրագրում է առաջիկայում ձեռք բերել փողոցի 500 նոր նստարաններ և 600 աղբամաններ «Երևան» դաջված գրությամբ, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Պարբերականի համաձայն, մեկ նստարանի արժեքը կկազմի 165 հազար դրամ, իսկ աղբամաններից յուրաքանչյուրը կարժենա 78 հազար դրամ։

Միաժամանակ, ինչպես նշում են գրառման հեղինակները, նստարանների և աղբամանների դիզայնը պարտադիր նախատեսում է դաջված գրառման առկայություն։ «Դա նշանակում է, որ նմանատիպ նստարաններ և աղբամաններ կարող է պատրաստել միայն մեկ ընկերություն` «Նիկոլ Դումանը»։ Անկասկած, այս անգամ էլ պատվերի իրականացման իրավունք կստանա հենց այդ ընկերությունը»,– ասվում է թերթում։

Պետք է նշել, որ «Նիկոլ Դուման» ընկերության հիմնադիրներն են` քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գևորգյանը և քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը։ -0-