Երևանի բանուկ խաչմերուկներից մեկի երթևեկության ռեժիմը կփոխվի
17.03.2016,
20:26
Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 18–ին Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում կփոխվի երթևեկության կազմակերպման ռեժիմը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 18–ին Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում կփոխվի երթևեկության կազմակերպման ռեժիմը։
Լուսավորիչ փողոցից դեպի Պարոնյան փողոց ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը բարելավելու համար նշված խաչմերուկում կարգելվի հետընթաց երթևեկությունը։ -0-