Երևանի վարչական շրջաններից մեկում 9 ժամ ջուր չի լինի

14.06.2018, 20:40
Հունիսի 15–ին ժամը 10:00–ից 19:00–ը ջրամատակարարումը կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանում։
Երևանի վարչական շրջաններից մեկում 9 ժամ ջուր չի լինի
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ վթարի վերացման աշխատանքների պատճառով հունիսի 15–ին ժամը 10:00–ից 19:00–ը ջրամատակարարումը կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանում։

Նշված ժամանակահատվածում ջուր չի լինի Նորքի 3–րդ զանգվածի N 25, 26, 27, 28, 31, 32, 33 շենքերում և Չորրորդ զանգվածում։

«Ընկերությունը շնորհակալություն է հայտնում բաժանորդներին և ներողամտություն է հայցում պատճառած անհարմարությունների համար»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-