Երևանի մետրոպոլիտենը զգուշացնում է․ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա թղթային QR–ները

29.07.2025, 13:49
Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը
Երևանի մետրոպոլիտենը զգուշացնում է․ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա թղթային QR–ները

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը։

Հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.

  • Տրանսպորտային քարտ,

  • Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),

  • Բջջային հավելված:

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

  • Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,

  • Telcell սպասարկման կետերից

  • Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:

  • Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: