«Երևանի էլեկտրատրանսպորտ»-ի ենթակայանների կառավարման թվայնացման շնորհիվ Երևանը տարեկան տնտեսելու է մոտ 100 մլն դրամ․ Ավինյան

16.03.2026, 12:24
Քաղաքապետն ընդգծել է, որ այն, ինչն արվում էր մեխանիկական ձևով, հիմա արդեն արվում է  թվայնացված
«Երևանի էլեկտրատրանսպորտ»-ի ենթակայանների կառավարման թվայնացման շնորհիվ  Երևանը տարեկան տնտեսելու է մոտ 100 մլն դրամ․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է տրոլեյբուսների ենթակայանների մշտադիտարկման և կառավարման նոր համակարգի ներդրմանը և նշել, որ այս պրոցեսների թվայնացման շնորհիվ Երևան քաղաքը տարեկան խնայելու է շուրջ 100 միլիոն դրամ։

Քաղաքապետն ընդգծել է, որ այն, ինչն արվում էր մեխանիկական ձևով, հիմա արդեն արվում է ավտոմատացված և թվայնացված։

«Երևանի էլեկտրատրանսպորտ» -ի ղեկավար Սարգիս Բեջանյանը մանրամասնել է, որ Երևանում տրոլեյբուսների էլեկտրոմատակարարումն իրականացնող 23 ենթակայաններում 2025 թվականին ստեղծվել է մշտադիտարկման և կառավարման նոր համակարգ։

Նրա խոսքով՝ համակարգն ապահովում է տրոլեյբուսների կոնտակտային ցանցը սնող ենթակայանների աշխատանքի ամբողջական վերահսկումն ու օպերատիվ կառավորւմը միայն մեկ կենտնացված հեռաղեկավարման համակարգից։

«Նոր համակարգը թույլ է տալիս հեռավար կարգով հետևել ենթակայանների աշխատանքին, գնահատել տեխնիկական պարամատրերը, միջամտել սարքավորումների աշխատանքին, իրականացնել հսկողություն ենթակայանների հակահրդեհային անվտանգության և կողմնակի անձանց մուտք գործելու դեպքերում», - նշել է Բեգանյանը գործակարգավարական նիստի ժամանակ։

Ըստ Բեգանյանի՝ ծրագիրը հաջողությամբ իրականացել է, որի արդյունքում աշխատանքների օպտիմալացման շնորհիվ տարեկան կտնտեսվի շուրջ 100 մլն գումար։