410.74
4.03
387.71
+24
Եղանակը Երևանում
Հայ

Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով

10:15
31 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող նախաքննությամբ պարզվել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի վերաբերյալ էական հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Ըստ այդմ, նախնական տվյալներով, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացին, Սյունիքի մարզում փաստացի բնակվող 32-ամյա տղամարդու հետ նախնական պայմանավորվածությամբ, 2023թ. մայիսի 18-ին և 19-ին, մաքսանենգ ճանապարհով ԻԻՀ-ից ՀՀ են ներկրել առանձնապես խոշոր չափերի «Մարիխուանա» և այլ տեսակի թմրամիջոցներ:

Սյունիքի բնակիչը ԻԻՀ քաղաքացու նշած վայրից` ՀՀ-ԻԻՀ պետական սահմանին հարակից տարածքից, վերցրել է ՀՀ առաքված թմրանյութերի խմբաքանակը և չբացահայտվելու նկատառումներից ելնելով` այն պահել է ՀՀ-ԻԻՀ սահմանին հարակից տարածքում՝ թաքստոցում:

Ապա, իր հանցավոր մտադրությունն իրականացնելուն նա ներգրավել է Քաջարան քաղաքի երկու բնակչի, ովքեր «TOYOTA» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել են Մեղրի, թաքստոցից վերցրել թմրամիջոցով լցված տոպրակները, տեղավորել ավտոմեքենայում։ Վերադառնալիս, օպերատիվ տվյալներ իրացնելու արդյունքում, ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից, որում հայտնաբերվել և վերցվել է ակնհայտորեն 10 կիլոգրամը գերազանցող 2 պոլիէթիլենային տոպրակ:

ՀՀ ԱԱԾ-ից ուղարկված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիետի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել` 32-ամյա տղամարդուն և Քաջարան քաղաքի վերոնշյալ երկու բնակիչներին, թմրամիջոցների մաքսանենգություն և թմրամիջոցների իրացում կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասակածի հիմքով, ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղին և բեռնախցիկոմ` պահեստային անվադողի համար նախատեսված տեղում, հայտնաբերվել է երկու հատ պոլիէթիլենային տոպրակ՝ «Մարիխուաննա», «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներով, երկու հատ ատրճանակ, 110 փամփուշտ, ինչպես նաև՝ 0,1 գրամ չոր, կանաչ գույնի կանեփանման զանգված:

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ հիշյալ երեք անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Քաջարան քաղաքի բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգքրի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելուն հանցակցելը) և 44-396-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության փորձ առանց իրացնելու նպատակի): Նրանց նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կանաքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների և զենք զինամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
11:30
26 Սեպտեմբերի 2023
Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար. ՌԴ ՆԳ նախարարը` Փաշինյանին
ՌԴ ՆԳ նախարարը Փաշինյանն սաել է, որ Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
18:07
25 Սեպտեմբերի 2023
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին