Ձյուն, անձրև և ամպրոպ. օդերևութաբանները ներկայացրել են ՀՀ-ում առաջիկա օրերին սպասվող եղանակը

20.03.2020, 10:43
Ձյուն, անձրև և ամպրոպ. օդերևութաբանները ներկայացրել են ՀՀ-ում առաջիկա օրերին սպասվող եղանակը
Ձյուն, անձրև և ամպրոպ. օդերևութաբանները ներկայացրել են ՀՀ-ում առաջիկա օրերին  սպասվող եղանակը

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունը Հայաստանում:

Եվ այսպես, մարտի 20-21-ն առանձին շրջաններում, 22-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով, հովտային շրջաններում անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Մինչև մարտի 24- ն օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում  են տեղումներ, 21-ին սպասվում է  կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ի ցերեկը Երևանում սպասվում է +10…+12, իսկ երեկոյան +7...+9 ջերմաստիճան: -0-