ՀՀ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք, ընդհանուր՝ 132346․ 22 մարդ մահացել է
27.11.2020,
11:00
Երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1476 նոր դեպք
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 132346 դեպք, որոնցից 105149-ն` առողջացած, 2090-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24580 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 502607 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 527 է:-0-
Загружается новость ... "Лево"
«Այսպիսով` երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1476 նոր դեպք: Ունենք 2094 առողջացած և 22 մահվան դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 527 է:-0-

