Քլունի. երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, ապա ապագային ենք հայացքներս սևեռում
24.04.2016,
16:45
Հոլիվուդյան հայտնի դերասան և բարերար Ջորջ Քլունին պատմեց այն մասին, թե ինչը նրան դրդեց միանալ Aurora Prize նախաձեռնությանը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան հայտնի դերասան և բարերար Ջորջ Քլունին պատմեց այն մասին, թե ինչը նրան դրդեց միանալ Aurora Prize նախաձեռնությանը։
Aurora Prize–ը Նոբելյան խաղաղության մրցանակի հայկական անալոգն է, հիմնվել է 100 LIVES բարեգործական նախագծի շրջանակում` հարգանքի տուրք մատեցելու նրանց, ովքեր հարյուր տարի առաջ պաշտպանել և փրկել են արտաքսված հայերին։ Մրցանակը կհանձնվի այն մարդկանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը մյուսներին փրկելու համար։ Մրցանակը կոչվել է Ավրորա Մարտիկանյանի անունով, ով վերապրել է ցեղասպանությունն ու փրկվել ռուսական բանակի մասնակցությամբ։ Նախագծի նպատակն է ստեղծել ավելի լավ ապագա` իրականացնելով Երախտագիտության նախագծեր կազմակերպությունների և համայնքների համար, որոնք 100 տարի առաջ կարևոր դերակատարություն են ունեցել հայերի փրկության գործում։
Քլունին ընդգծել է, որ բավականին վաղուց է հետաքրքրվում Հայոց ցեղասպանության խնդրով, և ավելացրել է, որ այդ հարցը շատ է քննարկվում նաև ԱՄՆ–ում։
«Ես միացել եմ այդ նախաձեռնությանը, քանի որ այն իր գաղափարախոսությամբ բացառիկ է` երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, մեր հայացքներն ապագային են սևեռված։ Եվ երբ ես ծանոթացա Ռուբենի հետ (Ռուբեն Վարդանյան` Aurora Prize–ի նախաձեռնողներից մեկը` խմբ), մենք որոշել ենք հանդես գալ նախաձեռնությամբ և միավորել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ժամանակակից աշխարհի այն մարդկանց, ովքեր, սեփական կյանքերը վտանգելով, փրկում են ուրիշներին։ Aurora Prize–ը մեր շնորհակալությունն է այդ համարձակներին և ձգտում աշխարհը փոխելու ջանքերին։ Հենց այդ գաղափարն է ինձ գրավել, և ես ուրախ եմ, որ Aurora–ի մասնիկն եմ»,– ասաց նա Armenia հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Ջորջ Քլունին և Aurora Prize–ի հավակնորդները ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը>>
Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն իր հերթին նշեց, որ դեռևս Քլունիի հետ հանդիպումից առաջ ինքը գիտեր նրա մասնակցության մասին մի քանի կարևոր մարդասիրական նախաձեռնություններում, մասնավորապես, Դարֆուրում և Սուդանում։
«Բնականաբար, դժվար է պատկերացնել այնպիսի նախաձեռնություն, որը կապված լիներ Հայոց ցեղասպանության հետ։ Այդ ժամանակ էլ հենց քննարկեցինք պարոն Քլունիի հետ, թե ինչպես է պետք Հայաստանում և աշխարհում ներկայացնել ցեղասպանությունները և, մասնավորապես, Հայոց ցեղասպանությունը»,– ասաց նա։
Վարդանյանը նշեց նաև, որ հենց այդ ժամանակ էլ պատմել է Քլունիին 100 Lives և Aurora Prize նախաձեռնության մասին։ «Պարզվեց, որ այդ հարցերում նմանատիպ պատկերացումներ ունենք»,– ավելացրեց նա։
Aurora Prize–ի հավակնորդները կպարգևատրվեն բացառիկ ավանդի համար, որ ունեցել են մարդկային կյանքերի պահպանման և մարդասիրության գաղափարներ տարածելու համար։ Aurora Prize for Awakening Humanity մրցանակն ամենամյա է լինելու։
Aurora Prize–ի մրցանակակիրը կստանա 100 հազար դոլարի դրամաշնորհ, ինչպես նաև բարեգործական էստաֆետը շարունակելու բացառիկ հնարավորություն` ընտրելով մրցանակի ոգուն պատասխանող և մարդասիրական գործունեությանը հենց նրան ոգեշնչած կազմակերպություն։ Այդ կազմակերպությունը 1 մլն դոլարի պարգև կստանա։
Aurora Prize մրցանակի ընտրական հանձնաժողովի համանախագահներն են Խաղաղության նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելն ու օսկարակիր դերասան և բարեգործ Ջորջ Քլունին։ Բացի այդ, հանձնաժողովում ներառված են նոբելյան մրցանակակիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին և Լեյմա Գվոբին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, իրավապաշտպան Խինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը ու նյույորքյան Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարտան Գրեգորյանը։
100 LIVES նախագիծը հիմնադրվել է միջազգային գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի, ինչպես նաև մարդասեր Վարդան Գրեգորյանի կողմից` ներկայացնելու համար Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչպես նաև այն, թե մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության և բիզնեսի ոլորտում որքան լուրջ ներդրում է հաջողվել կատարել ցեղասպանությունից փրկված մարդկանց և նրանց ընտանիքներին։-0-