Չի բացառվում, որ վարչապետը գլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը

31.01.2017, 11:08
Չի բացառվում, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ լինի վարչապետ Կարեն Կարապետյանը:
Չի բացառվում, որ վարչապետը գլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Չի բացառվում, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ լինի վարչապետ Կարեն Կարապետյանը, գրում է «Հրապարակ» թերթը։

Թերթի ունեցած աղբյուրների տեղեեկացմամբ, ՀՀԿ շտաբի դե ֆակտո ղեկավարը լինելու Է Սերժ Սարգսյանը, սակայն դե յուրե պետք է այլ ՀՀԿ-ական ղեկավարի։

«Եվ քանի որ Կարեն Կարապետյանը չի լինելու համամասնական ցուցակում, սակայն վարելու է ինտենսիվ քարոզչություն, չի բացառվում, որ հենց նա լինի շտաբի պետը»,– ասվում է գրառման մեջ։

Ըստ պարբերականի, շտաբում ակտիվ դեր է ունենալու նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ինչպես նաև նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանը, ով վերահսկելու է ընտրական գործընթացը։ նրա վրա դրված են վերահսկողական ֆունկցիաներ

«Մոտ 12 հազար մարդ է աշխատելու նրա ձեռքի տակ։ Խնդիրը խախտումների կանխարգելումն է»,–գրում է թերթը։

ՀՀԿ շտաբից Կարապետյանի՝ շտաբի պետ լինելու վերաբերյալ որոշման լուրերը չեն հաստատել։ -0-