Շառլ Ազնավուրն արձագանքել է գյումրեցի 13 անօթևան ընտանիքների աջակցության նախաձեռնությանը
04.03.2016,
10:22
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը արձագանքել է գյումրեցի անօթևան ընտանիքներին օգնելու նախաձեռնությանը:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը արձագանքել է գյումրեցի անօթևան ընտանիքներին օգնելու նախաձեռնությանը:
Շառլ Ազնավուրը ֆեյսբուքյան պաշտոնական էջում վերահրապարկել է 13 անօթևան ընտանիքների մասին պատմող SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանի տեսանյութը՝ Գյումրու աղետալի երկրաշարժի մասին պատմող նկարագրությամբ: Բացի տեսանյութից, Բարսեղյանը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնք պատկերում են անօթևան գյումրեցիների առօրյան:
«Սարսափելի երկրաշարժը 25.000 մարդու կյանք է խլել, հազարավոր ընտանիքներ մնացել են անօթևան և ապրում են առանց հույսի: Սա մի ծրագիր է, որը նպատակ ունի օգնել վտանգավոր պայմաններում ապրող գյումրեցի անօթևաններին»,- նշվում է հրապարակման նկարագրության մեջ:
Ինքը` Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշել է, որ Շառլ Ազնավուրը դրամական աջակցություն չի ցուցաբերել գյումրեցի անօթևաններին, աջակցությունը եղել է դրամահավաքի մասին պատմող հրապարակման վերահրապարակումը:
Նրա խոսքով՝ դրամահավաքի նախաձեռնողները կապ են հաստատել նաև Մադրիդի «Ռեալի» հետ: Նախնական համաձայնությամբ՝ թիմի առաջատարները ուղարկելու են իրենց մարզաշապիկները ստորագրություններով և գրությամբ` ի աջակցություն Գյումրու անօթևանների: Մարզաշապիկը վաճառքի է հանվելու մարտի 19-ին կայանալիք բարեգործական աճուրդում։
Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկը կծառայի բարեգործությանը>>
Նախաձեռնությունը մեծ արձագանք է գտնում ոչ անտարբեր մարդկանց սրտերում` աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ևս միացել է Գյումրիի անօթևան 13 ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով մեկնարկած դրամահավաքին:
Գյումրեցի հռչակավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը անօթեւաններին աջակցելու նպատակով Գյումրիի տնակային ավաններից մեկում փետրվարի 28-ին բարեգործական համերգ ունեցավ:
Նշենք, որ նախագծի նախաձեռնողը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն է, որը Գյումրիի անօթեւան 13 ընտանիքի համար բնակարան գնելու համար դրամահավաք է կազմակերպել բրիտանական Crowdfunder կայքում:
Գյումրեցի 13 անօթևան ընտանիքի համար կազմակերպված դրամահավաքն ավարտվում է մարտի 20-ին:-0-