436.74
4.42
403.98
+1
Եղանակը Երևանում
Հայ

Բունդեսթագը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի արդարացման օրը

17:20
02 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունեց այն օրերին, երբ նշվում է բեռլինյան դատարանի կողմից հայ վրիժառուներից գլխավորի` Սողոմոն Թեհլերյանի արդարացման 95–րդ տարին։

Գերմանական խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Օսնմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Փաստաթուղթը կոչվում է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զոհերի հիշատակին»:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց բանաձև, որի համաձայն 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները ցեղասպանություն են ճանաչվում:

1921թ.-ի մարտի 15-ին հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանը բեռլինյան Շարլոթենբուրգ շրջանի Հարդենբերգ շթրասեում գնդակահարեց 1915թ.-ի հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին` Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: Հետագայում Թեհլերյանը նույն թվականի հունիսի 2-ին արդարացվեց բեռլինյան երդվյալ ատենակալների դատարանի կողմից:

Նախորդ հարյուրամյակի 20-ական թվականների սկզբին Հայ հեղափոխական դաշնակցությունը մշակել և իրականացրել է «Նեմեսիս» օպերացիան, որով նախատեսվում էր ոչնչացնել «Միասնություն և առաջընթաց» թուրքական կուսակցության ղեկավարներին` Հայոց ցեղասպանության մեղավորներին: Օպերացիայի անցկացման մասին որոշումն ընդունվել է 1919թ.-ի աշնանը Երևանում անցկացված ՀՅԴ-ի 9-րդ համագումարի ընթացքում:

Օպերացիայի ընթացքում ոչնչացվել են Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշան, երիտթուրքերի առաջին կաբինետի նախկին ղեկավար Սայիդ Հալիմը, Տրապիզոնի նախկին մարզպետ Ջեմալ Ազմին, «Թեշքիլաթիի Մահսուսե» (Հատուկ կազմակերպություն) կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրը, Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալը:

Նշվածներից բացի, Կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումովը սպանեց 20-ականների սկզբին հակախորհրդային շարժման առաջնորդ, Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին:

Երիտթուրքերի առաջնորդներից բացի, հայ վրիժառուները ոչնչացրին Ադրբեջանի մուսավաթական կառավարության որոշ գործիչների, ովքեր մեղավոր էին 1918թ.-ի սեպտեմբերին Բաքվում կազմակերպված ջարդերի համար:

1920թ.-ի հունիսի 19-ին Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Հոյսկուն, իսկ 1921թ.-ի հուլիսի 19-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանեց Շուշիում հայերի ջարդերի կազմակերպիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհմուդ խան Ջիվանշիրին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ