Բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են Երևանի կենտրոնի երթևեկությունը

28.07.2016, 21:52
Երևանի Ազատության հրապարակում քիչ առաջ բողոքի ակցիա էր սկսվել, որտեղից ակցիայի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Բաղրամյանի պողոտա:
Բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են Երևանի կենտրոնի երթևեկությունը
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ Ազատության հրապարակում սկսված բողոքի ակցիայի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Բաղրամյանի պողոտա՝ արգելափակելով երթևեկությունը Ֆրանսիայի հրապարակում։

Ակցիայի մասնակիցները սատարում են Երևանում պարեկապահակային ծառայության գնդի շենքը զավթած զինված խմբին։

Ակցիայի կազմակերպիչ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, Ֆրանսիայի հրապարակը կարևորագույն հանգույց է, որտեղ իրենք մտադիր են ցույց կազմակերպել։ -0-