439.41
4.47
403.94
+6
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ը Հայաստանում Ամանորի տոներին գրասենյակների և կապի ծառայությունների անխափան աշխատանք է ապահովել

19:36
30 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) շնորհավորում է բոլոր բաժանորդների Ամանորը և Սուրբ Ծնունդը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ընկերությունից տեղեկացնում են, որ ձեռնարկել են բոլոր միջոցները` կապի և հաճախորդների սպասարկման ծառայության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, ընկերությունն ավելացրել է 2G, 3G ու LTE/4G ցանցերի և միջազգային ինտերնետ կապուղիների թողունակությունը: Բացի այդ, ուժեղացվել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում: Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան: Beeline բաժանորդները կարող են նաև ստանալ լիարժեք սպասարկում Facebook սոցիալական ցանցում ընկերության պաշտոնական էջում, ինչպես նաև «Օնլայն խորհրդատու» ծառայության միջոցով:

«Մենք հիմնովին նախապատրաստել ենք մեր կապը և հաճախորդների սպասարկման կենտրոնն աշխատելուն տոնական օրերի ընթացքում: Դրա շնորհիվ մեր հաճախորդները կկարողանան ստանալ շնորհավորանքներ և ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ հեռախոսով, ինտերնետով և SMS-ով: Թող որ գալիք Նոր Տարին ձեր ընտանիքներին բերի երջանկություն, սեր և բարություն, իսկ մենք, ամեն ինչ կանենք, որպեսզի դուք շարունակեք հաճույքով օգտվել մեր պարզ, հարմար և հասանելի ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:23
07 Մարտի 2024
Երկու օր փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից