Beeline-ը հրապարակել է «Eurasia Mobile Challenge» մրցույթի Հայաստանյան հաղթողների անունները

21.12.2016, 13:55
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) Հայաստանում հայտարարում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի հաղթողների անունները:
Beeline-ը հրապարակել է «Eurasia Mobile Challenge» մրցույթի Հայաստանյան հաղթողների անունները
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) Հայաստանում հայտարարում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի հաղթողների անունները:

Մրցույթին գրանցված երիտասարդ ձեռներեցների 58 թիմերից տեղական հանձնաժողովն ընտրեց երեք լավագույններին։

Հայաստանում հաղթող թիմերն են` «Earlyone», «Terreva» և «Certifire»: Բոլոր հաղթող թիմերը հրավիրված են մասնակցելու Երևանում հունվարի 24-25-ը կայանալիք տարածաշրջանային եզրափակչին, նշվում է հաղորդագրության մեջ:

ՎիմպելԿոմի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը նշել է, որ ուրախ է հայտարարել Eurasia Mobile Challenge 2016 մրցույթի հաղթողների անունները:

««Թող քո հետքը» շատ կարևոր ծրագիր է ՎիմպելԿոմի համար, այդ իսկ պատճառով մեզ համար շատ ուրախալի է տեսնել Eurasia Mobile Challenge մրցույթի մասնակցության հայտերի թվերի նման աճ՝ միայն անցկացման երկրորդ տարվա ընթացքում», - նշել է նա:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շնորհավորել է հաղթողներին` այս բարդ և ուժեղ մրցույթում հաղթանակի կապակցությամբ:

«Համոզված եմ` երեք հաղթող թիմերը Հայաստանից իսկապես առաջարկում են այլընտրանքային մտածողության ոգեշնչող օրինակներ, որոնք կարող են դառնալ հերթական բեկումնային իրադարձությունը ոլորտում: Մաղթում եմ նրանց հաջողություն առաջիկա տարածաշրջանային եզրափակչում և հույս ունեմ տեսնել նրանց Global Mobile Challenge մրցույթում Բարսելոնայում` բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումով», - նշել է նա:

Հուլիսին մեկնարկած «Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմի» «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է:

Մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Մրցույթի տարածքային փուլում յուրաքանչյուր մասնակից սեմինարների և դասընթացների ընթացքում, որոնք անցկացվել են միջազգային փորձագետների և մենտորների մասնակցությամբ, մանրամասն վերլուծել են իրենց ներկայացված գաղափարը, բերել այն վերջնական տեսքի և արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել ծրագրի հիմնական փուլում։

Ընկերության հաղորդագրության համաձայն, յուրաքանչյուր ներկայացված գաղափար գնահատվել է տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համարար դիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:

Տարածաշրջանային կիսաեզրափակչի երեք մասնակիցները կստանան դրամական միջոցներ և հնարավորություն մրցելու այլտարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ի մինչև մարտի 2-ը Բարսելոնում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-