Բաբլոյան. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հարցում, այդտեղ թույլ եմ տվել խախտում»

23.10.2019, 16:42
ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանը  լրագրողներին ասաց, որ խախտում է թույլ տվել։
Բաբլոյան. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հարցում, այդտեղ թույլ եմ տվել խախտում»
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանը լրագրողներին ասաց, որ խախտում է թույլ տվել։

«Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ` ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հարցում։ Այդտեղ ես թույլ եմ տվել խախտում»,– նշեց նա, հրաժարվելով պատասխանել, թե ինչ խախտում է դա` կոչ անելով իրավապահներին պարզել հարցը։

Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանի` հրաժարական տալու հարցին, ապա Բաբլոյանն ասաց, որ ինքը ստորագրել է դիմումն ամսի 2–ին, երբ իր առջև եղել է Գագիկ Հարությունյանի` մարտի 1–ով թվագրված հրաժարականի դիմումը։

Загружается новость ... "Право"

«Մնացածը թող իևավապահ մարմինները որոշեն։ Ես ինքս գիտեմ, որ գործել եմ Սահմանադրության և օրենքի սահմաններում։ Չեմ կարող պատասխան տալ, թե Գագիկ Հարությունյանն ինչու է շուտ դիմում գրել»,– հավելեց Բաբլոյանը։

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հերքել է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ -0-