ԱԺ-ում կշրջանառվի հունվարի 27-ը՝ որպես «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու նախագիծ

26.09.2025, 12:30
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք  ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը
ԱԺ-ում կշրջանառվի հունվարի 27-ը՝  որպես «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն հայտարարել է, որ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը

«Տեղեկացնեմ, որ մոտ օրերս ես և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կշրջանառենք նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»,-գրել է նա Facebook-ի իր էջում։

Նա նշել է, որ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ:

«Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»,-գրել է Ռուբինյանը։