Այսօր 10,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

02.10.2025, 09:59
Վթարային աշխատանքներով պայմանավորված Երևանի վարչական շրջաններից մեկում երկար ժամանակով ջուր չի լինի
Այսօր 10,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Վթարային աշխատանքներով պայմանավորված Երևանի վարչական շրջաններից մեկում երկար ժամանակով ջուր չի լինի։

Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 2-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում