411.87
4.03
387.24
+23
Եղանակը Երևանում
Հայ

Արյունոտ միջադեպ Շամիրամում. Արագածոտնի մարզպետարանը սպասում է նախաքննության արդյունքներին

20:14
01 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Արագածոտնի մարզպետարանը սպասում է Շամիրամ գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած հրաձգության գործով նախաքննության արդյունքներին։

Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանը։
«Մենք առայժմ հավելյալ տեղեկության չենք տիրապետում։ Ոստիկանությունը շարունակում է աշխատանքը դեպքի վայրում, կատարվում է նախաքննություն։ Սպասում ենք պաշտոնական արդյունքների»,– ասաց Զորյանը։

Երեքշաբթի Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան սգո արարողությունների սրահ է ներխուժել անհայտ անձը և կրակ է բացել ներկաների վրա։ Հրազենային վնասվածքներ են ստացել 7 մարդ, չորսը մահացել են, երեքը` տեղում, մեկը` հիվանդանոցի ճանապարհին։
Զորյանը նշեց, որ չի կարող հաստատել կամ հերքել հայկական ԶԼՄ–ներում հայտնված տեղեկությունը միջադեպի պատճառների և մանրամասների վերաբերյալ։

Загружается новость ... "Лево"

«Արագածոտնի մարզպետն այցելել է Աշտարակի բժշկական կենտրոնում գտնվող տուժածներին։ Հրազենային վնասվածքներ ստացածներից երեքը տեղափոխվել են Երևան»,– ասաց մարզպետարանի ներկայացուցիչը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի առողջապահության նախարարությունը, հղում անելով մարզպետարանի առողջապահության և սոցիալական անվտանգության վարչության ղեկավար Արմեն Պետրոսյանին, առավել ծանր վիճակում գտնվող չորս տուժածները տեղափոխվել են Երևանի «Արմենիա» և «Աստղիկ» կենտրոններ։

Մնացած երեքը շարունակում են բուժօգնություն ստանալ Աշտարակում։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։ Կյանքին վտանգ չի սպառնում։
«Աստղիկ» ԲԿ–ից հայտնեցին, որ երկու տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը` ծանր։ Վիրավորներից մեկի կյանքը չհաջողվեց փրկել` նա մահացավ «Արմենիա» ԲԿ–ում վիրահատության ժամանակ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
19:37
03 Օգոստոսի 2023
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
18:03
03 Օգոստոսի 2023
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը