Արտակարգ դրություն Հայաստանում, առանց ախտանշանների կորոնավիրուսով հիվանդներ․ ամփոփում ենք մարտի 16-ի լրահոսը
17.03.2020,
08:00
Արտակարգ դրություն Հայաստանում, առանց ախտանշանների կորոնավիրուսով հիվանդներ․ ամփոփում ենք մարտի 16-ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք երկուշաբթի` մարտի 16–ի առավել ուշագրավ նորությունները։
- Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, գիշերը կոնտակտավոր աշխատակիցները մեկուսացվել են. ՎԻԴԵՈ
- ԿԲ-ն հորդորել է առևտրային բանկերին վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում:
- Փաշինյանը պարզաբանել է, թե որքան ժամանակ կբավարարեն մթերքի պաշարները ներկրման բացակայության դեպքում. ՎԻԴԵՈ
- Հայաստանն ու Ռուսաստանը 2 շաբաթով սահմանափակում են ուղևորափոխադրումները:
- ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել երկրում արտակարգ դրություն սահմանել: Ի՞նչ է դա ենթադրում և ի՞նչ է նշանակում ԶԼՄ-ների համար
- Ավինյանը որոշում է կայացրել․ հանրային միջոցառումների սահմանափակումներն ու արգելքները մարտի 17-ի ժամը 12:00-ից կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա:
- ՀՀ–ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 52 դեպք․ նրանցից 12-ը որևէ ախտանշան չեն ունեցել:
- ԿԸՀ-ն դադարեցնում է հանրաքվեի նախապատրաստման բոլոր աշխատանքները:-0-