Արսեն Թորոսյանի ասուլիսն անսպասելիորեն տապալվել է

03.09.2019, 12:23
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեքշաբթի մամուլի ասուլիս է հրավիրել պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնում
Արսեն Թորոսյանի ասուլիսն անսպասելիորեն տապալվել է
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեքշաբթի մամուլի ասուլիս է հրավիրել պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնում, որի ընթացքում ներկայացրել է նախարարության առաջիկա անելիքները։

Հետագա գործունեությունը ներկայացնելուց հետո Թորոսյանը հայտնեց, որ անցնում է հարց ու պատասխանի և պատրաստ է լսել լրագրողներին։ Այդ պահին մանկական ուռուցքաբան, Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար և նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը խնդրել է լրագրողներին հնարավորություն տալ իրեն մի քանի հարց ուղղել նախարարին։

Загружается новость ... "Право"

Նախարարը նշել է, որ Թամամյանն ինքը կարող է ասուլիս հրավիրել և խոսել լրագրողների հետ, ինչից հետո ուռուցքաբանն ասել է, որ նախարարը պարտավոր է պատասխանել իր հարցերին։ Թորոսյանն այդ պահին շարժվել է դեպի դուռը։

Սենյակի մուտքի մոտ լրագրողները խնդրել են նախարարին պատասխանել մի քանի հարցի, և մամուլի ասուլիսը փաստորեն շարունակվել է «կանգնած» ռեժիմով։

Մուտքի մոտ Թորոսյանը պատասխանել է լրագրողների որոշ հարցերի, ինչից հետո լքել է դահլիճը, և այս պահին իմպրովիզացված մամուլի ասուլիս է վարում Թամամյանը` ներկայացնելով այն հարցերը, որ ցանկանում էր ուղղել նախարարին։

Գևորգ Թամամյանն օգոստոսի 20–ին իր Facebook–ում հայտնել է առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատուի լիազորությունները վայր դնելու որոշման մասին, նշելով, որ այդ որոշման պատճառները բազմաթիվ են։

«Ամենակարևոր պատճառն այն է, որ այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից և առողջ բանականությանը նախընտրեցիք ֆեյսբուքյան սին մեկնաբանություններն ու պոպուլիստական հայտարարությունները»,– նշվում է Թամամյանի գրառման մեջ։ 

Գևորգ Թամամյանը պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ, Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի նորընտիր ղեկավար, Հայաստանի բժիշկների միության նախագահ: -0-