Առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
16.07.2020,
12:47
Առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է․ Փաշինյան․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հինգշաբթի կառավարության նիստում վարչապետն ասաց, որ վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է, և, ըստ վերլուծությունների, դա կարող է կապված լինել միայն հակահամաճարակային գորոծողությունների ու դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ:
Загружается новость ... "Лево"
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ համեմատական անցկացնելով մոտ երկու շաբաթվա վաղեմության թվերի ու իրավիճակի հետ, կարող են արձանագրել, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով էական առաջընթաց կա:
«Թվի բացարձակ մեծ լինելը, բայց միևնույն ժամանակ կայուն լինելը արդյունք է բոլոր հակահամաճարակային գործողությունների, որ կառավարությունը, ազգաբնակչությունը իրականացնում են: Տանը տեղափոխման սպասող որևէ քաղաքացի արդեն 4 օր է՝ չունենք: Ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն և տատանվում է 650 թվի շուրջ»,- ասաց Թորոսյանը: -0-