Արարատյան թեմը Սուրբ Սարգսի տոնի և Տրնդեզի տոնակատարության հետաքրքիր ծրագիր է պատրաստում
09.02.2017,
16:32
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնի և Տրնդեզի հետաքրքիր ծրագիր է պատրաստում:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնի և Տրնդեզի հետաքրքիր ծրագիր է պատրաստում, ասաց հինգշաբթի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշում է զորավար Սուրբ Սարգսի տոնը` երիտասարդների օրհնության օրը: Բացի այդ, փետրվարի 13-ին նշվում է Տրնդեզը կամ Տյառնընդառաջը, որը ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է:
«Այս տարի Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի տոները շատ մոտ են օրացուցային ամսաթվերով. դրանց միջև ընդամենը երոկւ օրվա տարբերություն է: Սուբ Սարգիսը զորավար էր, և այս հանգամանքը ուղղակիորեն կապված է Հայաստանում նրա օրվա տոնակատարության հետ», - նշեց Մալյանը հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում:
Նա ընդգծեց, որ ավանդաբար Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի նախատոնակին տարատեսակ միջոցառումներ է անցկացնում Երևանի Կարապի լճի տարածքում:
«Այս տարի այնտեղ կրկին մեծ համերգ կլինի, որին կմասնակցեն թեմի երիտասարդ ներկայացուցիչները: Սուրբ Սարգսին խորհրդանշող ձիավարը երիտասարդներին նվերներ կբաժանի», - նշեց քահանան:
Նա նշեց, որ հաջորդ օրը Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ Առաջնագահ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվեն Սուրբ Սարգսի մասունքները, իսկ Մատենադարանից եկեղեցի կտեղափոխվի ձեռագիր Ավետարան` գրված Սուրբ Սարգսի եկեղեցում` 1693 թ.-ին:
«Այս երկու սրբությունները մեր եկեղեցում կլինեն մինչև երեկոյան աղոթքը: Սուրբ Պատարագից հետո, որը կսկսվի առավոտյան 10:30–ին, թեմի նստավայրում տեղի կունենա 20 երիտասարդ զինծառայողների պարգևատրման արարողություն, որոնց ցուցակը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը: Դրանք այն զինվորներն են, ովքեր պաշտպանում են մեր սահմանները», - ավելացրեց Մալյանը:
«Նա նշեց, որ ցերեկը 14:30-ին Երևանի կենտրոնական փողոցներով մեծ խաչերթ կանցնի` Մաշտոցի պողոտայից Բաղրամյանի պողոտայով դեպի Սիրահարների այգի, որտեղ մեծ տոնական համերգ կկայանա: «Այնտեղ երիտասարդներին կրկին բազմաթիվ անակնկալներ են սպասվում», - ավելացրեց Մալյանը:
«Մյուս տոնը Տյառնընդառաջն է, որը բոլոր համայնքները նշում են առանձին: Յուրաքանչյուր եկեղեցի երեկոյան պատարագից հետո տոնից մեկ օր առաջ նախատոնակ է անցկացնում, և այդ օրը բոլորին բաժանվում է օրհնված կրակ, որով վառում են ավանդական խարույկները», - նշեց քահանան: -0-