ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Օդերևութաբանները Հայաստանում անձրևներ և օդի ջերմաստիճանի նվազում են կանխատեսում։
Այսպես, Հայհիդրոմետկենտրոնի համաձայն, մայիսի 19–ին և 23–ի երեկոյան ժամերին, մայիսի 20–21–ին հանրապետության բոլոր մարզերում, իսկ մայիսի 22–ին` հյուսիսային մարզերում սպասվում են անձրևներ և ամպրոպներ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետրվ վայրկյան։
Օդի ջերմաստիճանը մայիսի 19–ին կբարձրանա 2-3 աստիճանով, մայիսի 20-21–ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, իսկ մայիսի 22–ին կրկին կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում ուրբաթ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան, կիրակի ջերմաստիճանը կնվազի մինչև 20-22 աստիճան, իսկ երեքշաբթի կբարձրանա մինչև 23-25 աստիճան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում