Հայաստանի ոստիկանությունը հերքել է ԱՄՆ–ի դեսպանության ոչ միանշանակ հայտարարությունը

13.12.2018, 18:56
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը հանդես է եկել Հայաստանում քրեածին իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դեսպանության հայտարարության հերքմամբ։
Հայաստանի ոստիկանությունը հերքել է ԱՄՆ–ի դեսպանության ոչ միանշանակ հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը հանդես է եկել Հայաստանում քրեածին իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դեսպանության հայտարարության հերքմամբ։

Նախօրեին, հաշվի առնելով Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոների կապակցությամ արձակուրդների սեզոնը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել` նախազգուշացնելով Հայաստանում իր քաղաքացիներին զգոն լինել սեփական շրջապատի նկատմամբ։ Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել երկրում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, քանի որ տոնական ժամանակահատվածում նշվում է հանցավորության աճ` գրպանային մինչև բնակարանային գողություններ և մինչև անդրազգային ահաբեկչական կազմակերպություններով պայմանավորված սպառնալիքներ։

«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը։

«Ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-