ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը՝ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը»,– նշել է նա։
Բացի այդ, քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետի տեղեկացմամբ, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանը հրաժարական էր ներկայացրել:-0-