436.65
4.37
404.34
+2
Եղանակը Երևանում
Հայ

Աղբը չնախատեսված վայրում նետողը կտուգանվի 16 հազար դրամով

17:53
20 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կխստացնի անօրինական աղբահանման տուգանքները, այդ թվում վարորդների նկատմամբ, հինգշաբթի լրագրողներն ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Նրա խոսքով, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մշակվել են օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն, նախատեսվում են բավականին խիստ վարչական տուգանքներ չնախասեցված վայրերում աղբի թափելու համար։

«Մենք առաջարկում ենք աղբն անօրինական թափելու տուգանքի նվազագույն չափը սահմանել 16 հազար դրամ, բայց խոշոր ձեռնարկությունների համար այն կհասնի 200-300 հազար դրամի։ Հույս ունենք, որ նման վարչական խստացումների միջոցով կկարողանանք հասնել որոշակի արդյունքների»,– ասաց Լոքյանը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես նշեց նախարարը, ցավոք, դեռ աղբը փողոց չնետելու մշակույթ մեզանում չի ձևավորվել։

«Չի կարելի դատարկ շշերը մեքենայի պատուհանից փողոց նետել, իսկ խանութում գնումներից հետո փաթեթները նետել ճանապարհի եզրին։ Մենք գրեթե ամեն շաբաթ հիմնական մայրուղիների ճամփեզրերի մաքրման աշխատանքներ ենք կատարում, այդ թվում, Ապարանի, Սևանի ուղղությամբ, սակայն աղբի կուտակումները չեն դադարում։ Սա խոսում է դաստիարակության տարրական չափանիշների բացակայության և շրջակա միջավայրի պահպանման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին»։

Նախարարը նշեց նաև աղբամանների անբավարար լինելու խնդրի մասին, սակայն դա աղբը չնախատեսված վայրում նետելու պատճառ չէ։

Սակայն, նրա խոսքով, այս խնդիրներն էլ է նախատեսվում լուծել, մասնավորապես, հաջորդ տարի նախատեսվում է գնել մոտավորապես 10 հազար աղբաման, որոնք կտեղադրվեն զբոսաշրջային, պատմամշակութային, բնական և բաց տարածքներում։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել «Մաքուր Հայաստան» ծրագրի միջոցառումների գործողություններին և ժամանակացույցին, որն ուղղված է Հայաստանն աղբից մաքրելուն, աղբի անօրինական կուտակումների և աղբանոցների ու աղբավայրերի թվի նվազեցմանը։ Ծրագրով նախատեսվում են` շաբաթօրյակների անցկացում, շրջակա միջավայրի պահպանության և մշակույթի մակարդակի բարձրացում, ինչպես նաև տուգանքների խստացման փոփոխություններ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է հանրապետությունում նվազեցնել աղբավայրերի քանակը, 2300 աղբավայրերի թիվն այսօր արդեն հասել է 564–ի, մինչև տարեվերջ նախատեսվում է դրանց թիվը հասցնել 126-ի, ($1 – 478,54 դրամ)։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով