ԱԱԾ-ն «Իգլայի» գործով տարաբնույթ քննչական գործողություններ է կատարում
23.03.2017,
17:46
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կասկածյալների մասնակցությամբ կատարում է տարաբնույթ քննչական գործողություններ:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կասկածյալների մասնակցությամբ կատարում է տարաբնույթ քննչական գործողություններ, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Մարտի 22-ին մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցներից պարբերաբար ստացվող հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն», - նշվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար:
«Քրեական գործի շրջանակում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն», - նշել են ԱԱԾ մամուլի կենտրոնից: -0-