414.13
4.77
387.04
+27
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ գրառում են կատարել Ֆրանսիայի դեսպանության սգո մատյանում

18:23
16 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն, հաղորդեցին կառավարության մամուլի ծառայությունից:

«Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: Կառավարության ղեկավարը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում այսօր բացված ցավակցությունների գրքում»,-ասված է հաղորդագրությունում:  

Այսօր,‪ ‬Ֆրանսիայի դեսպանությունում բացված ցավակցության գրքում գրառում է կատարել նաև ՀՀ արտաքաին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, այս մասին ասված է ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

ՀՀ արտգործնախարարությունը ստուգում է Փարիզի ահաբեկչություններից հետո անհետ կորած հայուհու մասին տեղեկությունը >>

Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկչություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 130 մարդ, ավելի քան 352–ը վիրավոր է, որոնցից 99–ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Ահաբեկիչները գրոհներ են կազմակերպել Փարիզի տարբեր կետերում։ Մեծ թվով զոհեր են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսին։ Այնտեղ սպանվել է մոտ հարյուր մարդ։ Բացի այդ, մահապարտները պայթյուններ են կազմակերպել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում։ Զինված գրոհայինները գնդակահարել են մի քանի սրճարանների և ռեստորանների այցելուների։ Ահաբեկչությունների համար պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով