430.32
5.73
396.02
-10
Եղանակը Երևանում
Հայ

Զորամասի ծառայություններից մեկի պետը շուրջ 20 հազ դոլարով օտարերկրյա հատուկ ծառայություններին է փոխանցել ռազմական գաղտնի տեղեկություններ (ՎԻԴԵՈ)

10:51
29 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել, հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն։

Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2022 թվականի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ գաղտնի դրոշմով տարբեր բովանդակության փաստաթղթեր, իր ծառայության վայրի, ստորաբաժանումների ուղղվածության, տեսակի և քանակի, ինչպես նաև նշված ստորաբաժանումների կողմից ՀՀ արևելյան և հարավային ուղղություններում ծառայություն իրականացնելու վերաբերյալ տվյալները, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից տարբեր օրերի ընդհանուր ստացել է 19.700 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ զինծառայողներին՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին՝ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:44
25 Հունվարի 2023
ՀՀ–ում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել
Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել
12:17
25 Հունվարի 2023
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
21:58
24 Հունվարի 2023
Հայաստանի թունելներից մեկը ժամանակավորապես փակ է լինելու
Ուշադրություն. Հայաստանի թունելներից մեկը ժամանակավորապես փակ է լինելու
16:01
24 Հունվարի 2023
Հայաստանը դիմել է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության դրսևորումների կապակցությամբ
Հայաստանը դիմել է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության դրսևորումների կապակցությամբ
14:57
24 Հունվարի 2023
ԵՄ գերագույն ներկայացուցիչը նշել է, թե քանի հոգուց է բաղկացած լինելու ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում
Բորելը հայտնել է, թե քանի հոգուց է բաղկացած լինելու ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում
12:06
24 Հունվարի 2023
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը
15:28
23 Հունվարի 2023
Երևանում ակցիա է կազմակերպվել ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին (ՖՈՏՈ)
Երևանում ակցիա է կազմակերպվել ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին. ՖՈՏՈ
14:52
23 Հունվարի 2023
Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին. քննակվել է Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը
Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
14:46
23 Հունվարի 2023
Պապիկյանը մեղավոր չէ. Ալեն Սիմոնյանը կարծում է, որ նախարարը չի կարող կապ ունենալ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի հետ
Պաշտպանության նախարարն այս ամենի հետ որևէ ձևով չի կարող կապ ունենալ, ասել է Սիմոնյանը 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ
14:04
23 Հունվարի 2023
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
13:57
23 Հունվարի 2023
Պապիկյանը հրաժարվել է քննարկել բանակի խնդիրները. ԱԺ–ում ձախողվել է թեմատիկ քննարկումը
Պապիկյանը հրաժարվել է քննարկել բանակի խնդիրները. ԱԺ–ում ձախողվել է թեմատիկ քննարկումը