Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են անժամկետ նստացույցը Երևանում

22.05.2023, 20:39
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են նստացույցը կառավարության շենքի մոտ
Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են անժամկետ նստացույցը Երևանում
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են նստացույցը կառավարության շենքի մոտ:

Ակցիան սկսվել է մայիսի 20-ին՝ ի աջակցություն զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի: Մայիսի 20-ին Հակոբյանը 1 ամսով կալանավորվեց վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով:

Загружается новость ... "Лево"

Ակցիային միանում են նաև այլ քաղաքացիներ:

Ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ: Այսօր առավոտյան նրանք, իրենց զոհված որդիների լուսանկարները ձեռքներին, կանգնել էին կառավարության մուտքի մոտ: Նրանք պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին:-0-