Ընդդիմությունը հեռացավ ԱԺ նիստերի դահլիճից` բոյկոտելով ԱԺ նախագահի թեկնածության քննարկումը (ՎԻԴԵՈ)

02.08.2021, 16:03
Ընդդիմությունը հեռացավ ԱԺ նիստերի դահլիճից` բոյկոտելով ԱԺ նախագահի թեկնածության քննարկումը.ՎԻԴԵՈ
Ընդդիմությունը հեռացավ ԱԺ նիստերի դահլիճից` բոյկոտելով ԱԺ նախագահի թեկնածության քննարկումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի,/Նովոստի–Արմենիա/. «Հայաստսն» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հեռացան 8–րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից` բոյկոտելով ԱԺ խոսնակի թեկնածության քննարկումը։

ՔՊ–ն խոսնակի թեկնածու էր առաջադրել Ալեն Սիմոնյանին։

Ընդդիմության պատգամավորներն ավելի վաղ ԱԺ փոխխոսնակների պաշտոնին առաջադրել էին Մեղրիի և Սիսիանի կալանավորված քաղաքապետեր Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ Նրանք պահանջել էին նիստը նախագահող Կնյազ Հասանովից ապահովել իրենց թեկնածուների ներկայությունը։

Հիշեցնենք, որ օրերս կալանավորվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 5  հոդվածով (այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ապօրինի ձեռնարկատիրություն, ինքնիրավչություն):  Այս պահին կալանքի տակ են նաև Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Որոտան, Քարահունջ հայանքների ղեկավարները: Փաստաբաններն իրենց վստահորդների քրեական հետապնդումը համարում են քաղաքական՝ կապված հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» ընդիմադիր դաշինքին աջակցելու հետ:

8-րդ գումարման ԱԺ նիստում ներկայացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 53.91% (71 մանդատ), «Հայաստան» դաշինքը՝  29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝  7 մանդատ: -0-