Երևանում այս տարի ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպվի, իսկ գլխավոր տոնածա՞ռը

02.12.2021, 15:08
Երևանում այս տարի ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպվի, իսկ գլխավոր տոնածա՞ռը
Երևանում այս տարի ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպվի, իսկ գլխավոր տոնածա՞ռը
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ այս տարի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:

Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում:

Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ:-0-