Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է (ՎԻԴԵՈ)
24.06.2022,
11:07
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է. ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է լայն տարածում ստացած տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են աղբը նետում Երևանում հոսող ջրանցքը։
Քաղաքապետարանից նշել են, որ հասցեն հայտնաբերվել է և կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով: Սահմանվել է 20.000 դրամ տուգանք:
Երևանի քաղաքապետարանից նաև հիշեցրել են, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն:–0–