584.78
6.68
494.78
+21
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի վերելակները թարմացվելու են` բնակիչների անմիջական մասնակցությամբ. քաղաքապետարան

17:42
10 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Քաղաքային իշխանությունը հանձնառու է թարմացնել վերելակների ֆոնդը, և վերելակները թարմացվելու են։ Այս մասին Facebook–յան իր էջում նշել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ 

Նա նաև մեկնաբանել է մի քանի լրատվամիջոցների հրապարակումները, որտեղ ասվում է, որ վերելակների թարմացման համար վճարելու են բնակիչները՝ փորձելով դա ներկայացնել որպես «անակնկալ»:

«Կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկրի հանրային ոլորտում ցանկացած աշխատանք՝ սկսած միջպետական ճանապարհներ կառուցելուց, բանակի համար սպառազինություններ ձեռք բերելուց, մինչև մայթերի եզրաքարերի վերանորոգելն ու ցանկապատերը ներկելը, արվում է բնակիչների ֆինանսավորմամբ՝ նրանց վճարած հարկերի և տուրքերի միջոցով», – նշել է Հակոբյանը: 

Նրա խոսքով, վերելակների թարմացումը տեղի է ունենալու բնակիչների անմիջական մասնակցությամբ: 

«Քաղաքը մշակելու է այն մեխանիզմը և գտնելու է այն միջոցները, (վարկային, դրամաշնորհային և/կամ այլ), որոնց շնորհիվ վերելակների թարմացման գործընթացը քաղաքացիների համար առավելագույնս մատչելի և ընդունելի կլինի է», – գրել է Հակոբյանն` ավելացնելով, որ սա է հանրային կառավարումը և այստեղ նոր բան պետք չէ փնտրել: 

«Ի դեպ, հիմա էլ են քաղաքացիները վճարում վերելակների սպասարկման համար, բայց վճարում են հին ու ոչ միշտ անվտանգ վերելակների համար, իսկ քաղաքապետարանի ներկայացրած մեխանիզմով վճարելու են միանգամայն նոր ու անվտանգ վերելակների համար», – նշել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։ 

Նրա խոսքով, քաղաքապետարանը արդեն ավարտին է հասցնում վերելակների ամբողջական թարմացման ծրագիրը, այն հանրության դատին կներկայացվի մոտ օրերս: 

«Վերելակների՝ տասնամյակներով ձգված հարցի լուծմանը քիչ է մնացել», –եզրափակել է Հակոբյանը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին արտակարգ պատահար էր տեղի ունեցել Երևանի Աջափնյակ համայնքի բազմաբնակարան շենքերից մեկում. վերելակի չորս թոկերից մեկը պոկվել էր, ինչի հետևանքով վերելակը 2-րդ հարկի մակարդակից հայտնվել է 1-ին հարկի մակարդակում։ Միջադեպի հետևանքով, բարեբախտարա, տուժածներ չկան։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:04
17 Հուլիսի 2021
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:53
17 Հուլիսի 2021
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
12:46
17 Հուլիսի 2021
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
12:13
17 Հուլիսի 2021
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
23:15
16 Հուլիսի 2021
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
22:44
16 Հուլիսի 2021
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
22:28
16 Հուլիսի 2021
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան,ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
17:01
16 Հուլիսի 2021
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
15:34
16 Հուլիսի 2021
Առուշ Առուշանյանը կալանավորվեց
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց
15:03
16 Հուլիսի 2021
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
12:38
16 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
12:14
16 Հուլիսի 2021
Ի՞նչն է վախեցրել Մարիամ Փաշինյանին, Արարատ Միրզոյանը կհեռանա՞ և ինչու՞ պատժված չէ Սյունիքում կրակողը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչն է վախեցրել Մարիամ Փաշինյանին, Արարատ Միրզոյանը կհեռանա՞ և ինչու՞ պատժված չէ Սյունիքում կրակողը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ