Երևանի քաղաքապետարանը նախազգուշացնում է սխալ կայանման հետևանքով սպառնող տուգանքների մասին

02.04.2019, 12:46
Երևանի քաղաքապետարանը նախազգուշացնում է տուգանքների մասին սխալ կայանման հետևանքով:
Երևանի քաղաքապետարանը նախազգուշացնում է սխալ կայանման հետևանքով սպառնող տուգանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ շաբաթ և կիրակի օրերին ստուգայցեր են կատարել Խաչիկ Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից տարածքում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ 

Մայթերին և սիզամարգերին կայանած մեքենաների վարորդները զգուշացվել են, որ օրենքով արգելվում է նման կայանումը, որից հետո մեքենաները դուրս են բերվել: 

Արդեն տարածքն Էրեբունի վարչական շրջանի ուժերով մաքրվել է: Կանաչապատ հատվածն էլ ամբողջությամբ կբարեկարգվի: 

«Ստուգայցերը կլինեն շարունակական: Վարորդներին հորդորում ենք կայանումը կազմակերպել ճիշտ՝ վարչական պատասխանատվությունից խուսափելու համար», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:–0–